/ Եկեղեցական տոներ / Նիկիայի Ա Տիեզերաժողովի 318 Աստվածազգյաց Հայրերի կիրակի

Նիկիայի Ա Տիեզերաժողովի 318 Աստվածազգյաց Հայրերի կիրակի

Նիկիայի Ա Տիեզերաժողովի 318 Աստվածազգյաց Հայրերի կիրակի

 

Ընթերցումներ.

Գործք. 20, 16-18, 28-36.

Հովհ. 17, 1-13.

 

Սբ. Զատիկին հաջորդող Պենտեկոստարիոնի 7-րդ կիրակիին Ընդհանրական և Առաքելական Սբ. Եկեղեցին նշում է Նիկիայի Առաջին Տիեզերական ժողովի 318 Աստվածազգյաց Հայրապետների հիշատակը:

Արևելյան Հռոմեական կայսր Կոնստանդինոս Մեծի հրավերով Եկեղեցու Սբ. Հայրեպետները 325թ. հավաքվեցին Բյութանիայի Նիկեա քաղաքում, որտեղ Սբ. Հոգու առաջնորդությամբ ձևակերպեցին Եկեղեցուն ավանդված հավատքը և արտահայտեցին Նրա դավանաբանական ուսմունքը Սբ. Երրորդության երկրորդ Դեմքի՝ Աստծո Խոսքի և Որդու, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ:

Առաջին Տիերզերաժողովի արժեքն այն է, որ կյանքը պահպանեց Արիոսի ու նրա համախոհների հերետիկոսական վարդապետությունից, որ ուսուցանում էին, թե Քրիստոսը Աստված չէ, այլ՝ մարդ: Սա բոլոր ժամանակների մեծագույն հերետիկոսությունն է, քանի որ, ինչպես նշեցին Տիրեզերաժողովի Սբ. Հայրերը, որ եթե Քրիստոսը արարած (ստեղծված) է, այսինքն՝ մարդ է, այդ ժամանակ ինչպե՞ս կարող է մարդուն փրկել:

Ըստ Ուղղափառ Եկեղեցու վարդապետության, Քրիստոս անունը բացահայտում է ողջ Սբ. Երրորդությունը՝ Հորը,  Որդուն և Սբ. Հոգուն (Բարսեղ Մեծ): Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը մեզ հայտվեց Քրիստոսի անձով, Նրա մարդեղությամբ (կատարյալ մարդ դառնալով): Հետևաբար, Մարմնացյալը՝ Աստուծո Խոսքը, պատմական Աստվածամարդ Հիսուսը, ճշգրտորեն Աստծո Հայտնության էությունն է, հավատքի հիմքը:

 

Տեր Հիսուս Քրիստոսը ուղղափառ հավատքի և Եկեղեցու կենցաղի մեջ անբաժան է Եկեղեցուց, որը Նրա Մարմինն է: Եկեղեցին էլ անբաժան է Քրիստոսից, Ով Նրա գլուխն է ու սկիզբը, կյանքն ու կենցաղը: Նրանք, որ Քրիստոսին բաժանում են Եկեղեցուց կամ Եկեղեցին Քրիստոսից, մեծագույն սխալն են գործում և ընկնում են մեծագույն մոլորության ու հերետիկոսության մեջ:

Աստվածամարդ Քրիստոսի Անձով տրվեց մեծագույն պայքարը (Չարչարանքներ, Խաչելություն) և ամբողջությամբ պարտվեց մեղքի զորությունը, օրենքի անեծքը, մահվան ուժը (Հարություն և Համբարձում): Այսուհետ, ովքեր Ուղղափառ Եկեղեցում մկրտվում են Սբ. Երրորդության անունով և Տիրոջով են հանդերձավորվում, մուտք են գործում Նրա Մարմին՝ Եկեղեցի, և Սբ. Հոգու Շնորհով ձեռք են բերում այդ հաղթանակը:

Սբ. Հայրերը մեզ պատգամ են տալիս մի նոր ճիգի գործադրման՝ ներքին ու արտաքին ազատության, մեր ինքնության կենսագործման համար: Կարիք ունենք ինքներս մեզ թողնելու, որ թրծվի Հայրերի հրավառ ներշնչման կրակով: 

 

 

www.orthodoxkyanq.org

 

 

Նիկիայի Ա Տիեզերաժողովի 318 Աստվածազգյաց Հայրերի կիրակի  

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com