/ Եկեղեցական տոներ / Ինչու՞ է կոչվում Մեծ (Ավագ) Շաբաթ

Ինչու՞ է կոչվում Մեծ (Ավագ) Շաբաթ

Ինչու՞ է կոչվում Մեծ (Ավագ) Շաբաթ

 

Սբ. Հովհան Ոսկեբերան

(347-407թթ.)

(հատված սբ. Հովհան Ոսկեբերան հայրապետի Ծննդոց գրքին նվիրված ճառից)

«Այս շաբաթը Մեծ (Ավագ) ենք կոչում ո´չ նրա համար, որ նրա օրերն ավելի շատ ժամեր ունեն, ո´չ էլ նրա համար, որ շաբաթն ավելի շատ օրեր ունի. նույն օրերն ունի այս շաբաթը, ինչպես մյուս շաբաթները: Այդժամ ինչու՞ ենք Մեծ անվանում: Որովհետև մեծ և անասելի բարիքներ պատահեցին այս շաբաթվա մեջ: Այս շաբաթ.

Երկարատև պատերազմը վերջացավ,

Մահը ջնջվեց,

Անեծքը հեռացավ,

Սատանայի բռնապետությունը լուծարվեց,

Նրա սպասքը հափշտակվեց,

Աստված մարդկանց հետ հաշտվեց,

Երկինքը բացվեց,

Մարդիկ հրեշտակների հետ հանդիպեցին,

Միմյանցից հեռացածները միացան,

Պատերը քանդվեցին,

Կողպեքները բացվեցին,

Խաղաղության Աստվածը երկինքը երկրի հետ միացրեց:

Դրա համար ենք այս շաբաթը Մեծ Շաբաթ անվանում, որովհետև մեր Տեր Քրիստոսը բարիքների այդքան մեծ բազմություն մեզ շնորհեց: Այդ իսկ պատճառով շատերը զորացնում են պահեցողությունն ու հսկումները, սրբազան ժամերգությունները և ողորմություններ են անում, և այդպիսով իրենց բարեպաշտությունն են այս շաբաթվա նկատմամբ ցույց տալիս: Եթե Տերն այս շաբաթվա մեջ այդքան բարիքներ նվիրեց, ինչպե՞ս մենք չհատուցենք, որքան որ կարող ենք, հարգանք և պատիվ…»:

 

Թարգմանությունը հին հունարենից՝ հայր Հերոմինոս Մայիլյանի:

 

Աղբյուր. Ιωάννου Χρυσοστόμου, Εις την Γένεσιν, PG 53.

 

 

Ինչու՞ է կոչվում Մեծ (Ավագ) Շաբաթ

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com