/ Վարք Սրբոց / Նորահայտ սբ. Հովհաննես Խոջեվացի (Ռումինացի) անփուտ մարմնով

Նորահայտ սբ. Հովհաննես Խոջեվացի (Ռումինացի) անփուտ մարմնով

Նորահայտ սբ. Հովհաննես Խոջեվացի (Ռումինացի)  անփուտ մարմնով

 

 

(1913-1960թթ.)

 

            Ի փառս Ամենասուրբ Երրորդության, հուրախություն և ի մխիթարություն ուղղափառ քրիստոնյաների, ներակայացնում ենք ս/թ. հունվարի 28-ին Երուսաղեմի Ուղղափառ Պատրիարքության սրբազան սինոդի կողմից սրբադասված և Երուսաղեմի Ուղղափառ Եկեղեցու տոնացույցի մեջ գրանցված սբ. Հովհաննես Խոջեվացու համառոտ վարքն ու մի քանի հարշքներ:

            Սբ. Հովհաննես Խոջեվացին (ավազանի անունը` Եղիա) ծնվել է 1913թ. Ռումինիայի Վոտոցանիա նահանգում: Նա փոքրուց որբանում է: 20 տարեկանում` 1933թ. որպես մոնթ[1] մտնում է Նեամց վանք, որտեղ և մնում է 3 տարի: 1936թ. ապրիլի 8-ին վանական հերակտրություն է ընդունում` վերանվանվելով Հովհաննես: 1936թ. աշնանը սբ. Երկիր է այցելում, որտեղ և Տիրոջ գերեզմանին երկրպագելով, մտնում է սբ. Սավայի վանքի միաբանություն: Այստեղ ճգնում է 10 տարի: Աստված նրան օժտում է արտասուքի և անդադար աղոթքի շնորհներով:

            1947թ. սբ. Հովհաննեսը սարկավագ, այնուհետև քահանա է ձեռնադրվում և դառնում Հորդանան գետի ափին գտնվող սբ. Հովհաննես Մկրտիչ ռումինական սկիտի վանահայրը: Այստեղից սուրբը, 5 տարվա խստագույն ճգնությունից հետո, իր աշակերտ և հնազանդ Հովհանիկիոսի հետ մեկնում է սբ. Գևորգ Խոջեվացու վանքին մոտ գտվող սբ. Աննայի քարանձավ: Այստեղ ճգնում է 7 տարի և 1960թ. օգոստոսի 5-ին հոգին խաղաղությամբ ի Տեր ավանդում:

            20 տարի հետո, երբ բացում են նրա գերեզմանը, մարմինը քահանայական զգեստների հետ միասին հայտնվում են ամբողջական և անփուտ վիճակում` արձակելով անբացատրելի անուշահոտություն: Սրբի անփուտ մարմինը տեղափոխվում է սբ. Գևորգ Խոջեվացու վանք, սբ. Ստեփանոսի մատուռ, որտեղ և գտնվում է մինչև օրս:

            Ըստ Երուսաղեմի Ուղղափառ Պատրիարքության սինոդական սրբազան տոմարի, սբ. Հովհաննես Խոջեվացու հիշատակը տոնվելու է յուրաքանչյուր տարվա հուլիսի 28-ին, նրա անփուտ մարմնի գերեզմանից հանելու  օրը:

Հրաշքներ

 

  1. 1980թ. Ամերիկայից մի հույն արքիմանդրիտ, որ երիտասարդ ժամանակ սբ. Հովհանների հետ էր ճգնել և չգիտեր, որ նա մահացել է, քնի մեջ սրբին է տեսնում, ով նրան ասում է.

            -Եթե ուզում ես ինձ տեսնել, արի՛ Հորդանանի լեռնագոգ` սբ. Աննայի քարանձավ:

            Մեկ ամիս հետո արքիմանդրիտը սբ. Գևորգ Խոջեվացու վանք է գնում: Նրա պնդումներին տեղի տալով` վանահայրը               վերջապես ընդունում է բացել սրբի գերեզմանը և այդպես նրա մարմինը գտնում են անփուտ վիճակում:

  1. Մի քահանա, որ օգնում է սրբի մարմինը քարանձավից վանք տեղափոխելուն, պատմում է, որ ինչ-որ մեկը սրբից երեք մազ է պոկում ու իր հետ վերցնում: Սուրբը հայնտվում է նրան երազում և հրամայում, որ մազերը հետ վերադարձնի:
  2. 1986թ.Կրետեից մի կին  սբ. Գևորգ Խոջեվացու վանքի վանահորը ոսկյա մի գդալ է ուղարկում` ի նշան երախտագիտության սբ. Հովհաննեսի կատարած հրաշքի: Այդ կինը հիվանդ էր, շարժվել և խոսել չէր կարողանում և բոլորը նրա մահին էին սպասում: Այդ ժամանակ հայտնվում է սբ. Հովհաննեսը` զգեստավորված և սբ. Սկիհը ձեռքին պահած հիվանդ կնոջն ասում.

            -Ես սբ. Հովհաննես Խոջեվացին եմ:

            Այնուհետև սբ. Հաղորդության գդալը նրա լեզվին է կպցնում ու անհայտանում: Այդ պահից կինը բժշկվում է:

Քրիստոս Աստված, Քո սրբի բարեխոսությամբ, ողորմի՛ր և փրկի՛ր մեզ. ամեն:

 

Պատրաստեց հայր Հերոնիմոս Մայիլյանը:

 

Նորահայտ սբ. Հովհաննես Խոջեվացի (Ռումինացի)  անփուտ մարմնով

 

 

[1] Վանական կյանքը փորձող անձ:

 

 

Նորահայտ սբ. Հովհաննես Խոջեվացի (Ռումինացի) անփուտ մարմնով