/ Հրաշքներ / « …Սրբին լսեցի, ով ինձ ասաց՝ գնու՜մ եմ, գնու՜մ եմ»

« …Սրբին լսեցի, ով ինձ ասաց՝ գնու՜մ եմ, գնու՜մ եմ»

« …Սրբին լսեցի, ով ինձ ասաց՝ գնու՜մ եմ, գնու՜մ եմ»

(քաղցկեղի բժշկություն սբ. Եփրեմի միջնորդությամբ)

Ստորև ներկայացնում ենք Հրաշագործ սբ. Եփրեմ Նորի (հիշատակը՝ մայիսի 5/18) բարեխոսությամբ կատարված հարյուրավոր հրաշքներից մեկը:

Ապրիլ 2001

Հարգելի Մայրապետ, օրհնեցե´ք:

Այս նամակում, որն անձամբ եմ ձեզ հանձնում, գրում եմ այն հրաշքների մասին, որոնք սբ. Եփրեմը կատարեց եղբորս համար:

1996թ. եղբայրս քաղցկեղի թերապիա էր անցնում Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում, նա այնտեղ էր ապրում: Բժշիկները վիրահատում են նրան ու հեռացնում միզապարկն ու շագանակագեղձը: 2000-ի սեպտեմբերին քաղցկեղը վերադարձավ: Այս անգամ թոքերին անցավ: Բժիշկները նրան ու մեզ ասացին, որ միայն երեք ամսվա կյանք ունի. քաղցկեղն անբուժելի էր: Բոլորս մահվան էինք սպասում:

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 1-ին, եղբայրս ինձ ասաց, որ մի շաբաթ փսխումերից, ինչպես նաև սարսափելի ցավերից ու մեզի վարակից հետո, երբ մի բժիշկ 7 անգամ առանց ցավազրկողների նրան ծակում է, սակայն երակ չի գտնում սնուցող հեղուկի համար, ոչ էլ ոտքի վրա է երակ գտնում, աղաչում է նրան դադարեցնել: Մեկ այլ բժիշկ է այցելում, ով քիչ անց հեռանում է, որովհետև եղբայրս այդ պահին փսխում է, իսկ բժիշկը չի վերադառնում:

Կեսօրին հիվանդանոցում նրա բջջայինին զանգեցի և ասացի, որ ինչ-որ սբ. Եփրեմի մասին եմ լսել, որ հրաշագործ է, և որպեսզի երկուսս էլ աղոթենք այդ սրբին (այսինքն՝ սրբի բարեխոսությունը խնդրենք): Ես սրբին ուղղված աղոթքիս մեջ խնդրում էի, որ գնա եղբորս փրկի: Սենյակս անուշահոտությամբ լցվեց և սրբին լսեցի, ով ինձ ասաց՝ գնու՜մ եմ, գնու՜մ եմ:

Իմիջիայլոց, երբ բուժքույրերը լույսն անջատում են (23:40), եղբայրս որոշում է Overdose հաբերով կյանքին վերջ տալ: Ոչ ոք չգիտեր, որ նա այդ հաբերից ուներ իր մոտ: 23:20-ին մի բուժքույր է վազելով սենյակ մտնում ու նրան ասում. «Բժիշկ գտա, որ վրադ երակ գտնի»: Հետո չինական ծագմամբ մի բժիշկ է գալիս, ով առաջին իսկ փորձից երակ է գտնում և երկու րոպեից եղբայրս ցավերից հագստանում է:

Դեկտեմբերի 2-ին նրան մոտենում է մի բարձրահասակ թուխ, գանգուր, սև մազերով բժիշկ և հարցնում, թե ինչպես է: Նա պատասխանում է.

-Հիմա լավ եմ, բայց երեկ շատ վատ էի:

-Գիտեմ, գիտեմ,-ասում է բժիշկը:

Չնայած որ եղբորս ասում է, որ իր նոր բժիշկն է, մեկ շաբաթվա մեջ եղբայրս նրան ևս մեկ անգամ է տեսնում՝ հաջորդ օրը, ուրիշ բժիշկների հետ այլ հիվանդների այցելելիս, իսկ նա եղբորս ժպտում է: Ես և կինս գրեթե անմիջապես ձեր վանքն այցելեցինք, երբ լսեցի, որ սուրբն ինձ ասաց՝ գնում եմ, գնում եմ: Օրհնված ձեթ, գիրք ու սրբապատկերներ վերցրեցինք ու անմիջապես եղբորս ուղարկեցինք՝ համապատասխան ցուցումներով, որ ձեթով խաչակնքի: Սրբապատկերի սուրբը հենց նույն բժիշկն էր, որ եղբորս երկու անգամ այցելել էր, սակայն առանց մորուքի:

Առաջին հրաշքը, որ սրբի ձեթը կատարեց, եղբորս դեմքի թեփուկների անհետացումն էր, երբ դրանով խաչակնքում է ճակատը:

Սուրբ ձեթը կրկին հրաշք է գործում, երբ ուրիշ մի բժիշկ, կրկին չինական ծագմամբ, չի կարողանում եղբորս ձեռքին երակ գտնել: Բժիշկը սենյակից դուրս է գալիս, որ իր բջջայինին պատասխանի: Եղբորս այցելած մի ընկերուհի ասում է. «Մի քիչ ձեթ քսիր ձեռքիդ, այն ձեթից, որ դեմքիդ օգնեց»: Եբայրս ձեթը քսում է և անմիջապես հինգ արյունով փքված երակներ են հայտնվում: Երբ բժշիկը մի քանի րոպեից վերադառնում է և տեսնում պատահածը, ծամծմած խոսքերով եղբորս հարցնում է, թե որտեղից գտավ այդքան շատ ու փքված երակներ: Եղբայրս նրան ասում է. «Օգնությունը մի ընկերոջից է, որ բարձունքում է»:

Ձեթ է տալիս նաև իրեն այցելած ընկերուհու մորը, ով տեսնում ու պատմում է այդ հրաշքը, և նրա ձախ ուսի ցավերն է բժշկում:

Բոլորս շնորհակալ են սբ. Եփրեմին: Նրան սիրում ենք ու փառաբանում: Այդ հրաշքները, որ մեզ՝ մեղավորներիս կատարեց, օտարներին ու հարազատներին ենք պատմում ամեն օր: Աստծո կամքն է, Ով Իր սրբերի միջոցով մեզ ասում է, որ միշտ մեզ հետ է՝ անկախ նրանից, թե մեղավոր ենք կամ ոչ: Մեզ լսում է ու օգնում, երբ Իրեն խնդրենք: Միայն բավական է, որ սրտանց դա կատարենք, և Նա մեզ անմիջապես է օգնում: Աստված մեզ ուժ տա՝ մեզ ու ողջ աշխարհին, որ փրկենք մեր հոգիները:

Շնորհակալ ենք ձեզ:

Պանայոտիս Գեորգիու

Ալեթրիկոն, Կիպրոս

 

Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

Աղբյուր. Οπτασίαι και Θαύματα του Αγίου Μεγαλομάρτυρος Εφραίμ του Θαυματουργού (1384-1426), ΙΣΤ΄τόμος, εκδ. Ιερά Μονή Ευαγγελισμός Θεοτόκου, Όρος Αμώμων Αττικής.

 

 

« …Սրբին լսեցի, ով ինձ ասաց՝ գնու՜մ եմ, գնու՜մ եմ»