/ Հարցազրույց / Եվրոպայի ողբերգությունը…

Եվրոպայի ողբերգությունը…

 Եվրոպայի ողբերգությունը…

 

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու մետրոպոլիտ Նեոֆիտոսի վերջերս ունեցած ծավալուն հարցազրույցից առավել կարևոր հատվածները: Մետրոպոլիտն ինքը ժամանակին սերտ կապեր է ունեցել Ուղղափառ Եկեղեցու բազմաթիվ նորագույն սրբերի հետ՝ սբ.Պաիսիոս Աթոսացու և սբ.Պորֆիրիոս Կավսոկալիվացու, ծերեր Հակոբոսի (Ցալիկիս) և Սոֆրոնիոսի (Սախարով) հետ:

 

Մորֆուի մետեպոլիտ Նեոֆիտոս

 

Այսօրվա կիպրացիները Եվրոպական Միության պատճառով, որը բոլորին նախկինում հրապուրել և մոլորեցրել էր, մտածում են, թե Կիպրոսը Լոնդոնի և Փարիզի կողքին է գտնվում և ոչ թե Սիրիայի:

Սակայն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց և այլ իրադարձություններից հետո կիպրացիների հավատն առ Եվրոպական Միություն և, այսպես կոչված, «եվրոպական ընտանիք» սկսեց աստիճանաբար մարել:

Կիպրական խնդիրը վճռվելու է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ այնժամ, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իսրայելը ճանաչեն քրդական պետությունը:

Սա ասում են ինչպես փորձագետները, այնպես էլ Աստծո մարդիկ: Ես պատմում եմ այդ մասին՝ հիմնվելով սրբերի խոսքերի նկատմամբ վստահությանը, սրբերի, ովքեր տեսնում էին, թե ինչպես են զարգանալու դեպքերը մինչ դրանց սկսվելը:

Ես նկատի ունեմ սբ. Պաիսիոսին և մի շարք կիպրացի վանականների…

 

Եվրոպան կարելի է համեմատել մի խրախճանքի հետ, որն ավարտին է մոտենում: 2017-2018թթ. եվրոպական նախագիծն ավարտվելու է:

Ահա թե ինչ է ասել սբ. Պաիսիոսը դեռևս 30 տարի առաջ. «Արյունը տակավին գրեթե չի ցամաքել… Ավելի ուշ պարզ կդառնա, որ չի կարելի պատկերացնել համագործակցություն անգլիացիների, ֆրանսիացիների, գերմանացիների, իտալացիների, ավստրիացիների և այլոց միջև, քանի դեռ կենդանի են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց հայրերին և եղբայրներին կորցրած մարդիկ: Արդյո՞ք կարող են նրանք միմյանց դաշնակիցներ կոչել՝ հենց դա էլ նկատի ունենալով: Չլինենք այդքան կարճատես, և իրողությունները չդիտարկենք միայն տնտեսական շահի տեսանկյունից»:

Մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրոպական Միությունը փլուզվում, մնալու է միայն հզորների գերմանական Եվրոպան, ինչի հետ մենք՝ կիպրացիներս, հարաբերություն չենք ունենալու: Ցավոք, մենք (որպես ժողովուրդ) ճիշտ չենք կատարել մեր խաղադրույքը:

Թուրքերը սադրանք կիրականացնեն մոտավորապես Կիպրոսի և մայրցամաքային Հունաստանի միջև ընկած տարածքում:

Այդ իրադարձությունը երեք օր կշարունակվի: Այնուհետև, քանի որ վնաս կհասցվի Ռուսաստանի շահերին, վերջինս կհարվածի թուրքերի ուղղությամբ…

 

Հանրաքվեի հակասական արդյունքը Թուրքիային տանում է քաղաքացիական պատերազմի: Երկիրն ակնհայտորեն բաժանվում է երեք մասի. քեմալականներ-եվրոպամետներ, Էրդողանի օսմանականներ և զանազան ազգային-կրոնական խմբեր (քրդեր, ալևիներ, հայեր ևն):

 

Աղոթքը լեռներ կարող է շարժել: Աստծո օգնությամբ կարելի է խուսափել որոշ իրադարձություններից կամ կրճատել չարիքի հետևանքները:

Աստված սիրով է լցված: Դրա համար էլ Նա թույլ կտա այդ իրադարձությունները, քանզի մենք ինքներս այս կեղծ աշխարհով (որը մենք են ստեղծել) իր այլասերվածության, անհավատության և ագահության պատճառով ուղիղ ճանապարհով դժոխք ենք գնում:

Մեր իրական նախասահմանված առաքելությունը ոչ թե 80 կամ 100 տարեկանի հասնելն է այս երկրի վրա, այլ Քրիստոսի հետ հավիտենական կյանքը:

 

Ուղղափառությունից Եվրոպայի հեռանալն ունեցել է բարոյական հետևանքներ. նրանք օրինականացրել են այլասերվածությունը, կռապաշտությունը և աստվածացրել են մարմինը:

Սերբ մեծ սրբերից Նիկոլայ Վելիմիրովիչը (1880-1956) տասնամյակներ առաջ գրել է. «Եվրոպացիները միություն են ստեղծել մահվան հիմքի վրա և դաշն են կապել {Հռոմի} պապի հետ: Սա ամենից ակնհայտ իրադարձությունն է մարդկության պատմության վերջին 200 տարվա ընթացքում: Ողջ Եվրոպան մահ է բուրում: Եվրոպական համալսարանները մահ են քարոզում: Եվրոպացի գրողները մահ են քարոզում, նրանց քաղաքական գործիչներն աշխատում են հանուն մահվան, նրանց ուսուցիչները մահ են ցանում երիտասարդների հոգիներում: Եվրոպան չի ուզում իմանալ կյանք մահից հետո… Եղբայրներ իմ, Եվրոպայի ողբերգությունը Հավիտենական Կյանքի Արքայությունը մերժելու մեջ է»:    

Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 6 տարի առաջ Սիրիայում: Դրա կանխասացությունն արել է Աստծո մարդ՝ Սիսանիայի և Սիատիստիայի մետրոպոլիտ Անտոնիոս Կոմբոսը (1920-2005): Իր վախճանից քիչ առաջ նա ասել է. «Երբ սկսվի դժբախտությունը Սիրիայում, աղոթեցե՛ք: Այնտեղից՝ Սիրիայից, ամեն ինչ կսկսվի»:

 

Աղբյուր. Romfea.gr:

 

 

Եվրոպայի ողբերգությունը

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com