Ճանապարհային պատահարների միջամտություններ
(հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից)
Աթենքի բնակիչ, Կալամատայից պրն. Ս.-ն, իր մեքենայով Իոաննա էր ճամփորդում: Ճանապարհին ճակատային ուժեղ հարվածի ենթարկվեց, ինչի պատճառով նրա մեքենան, ըստ էության, ջարդուխուրդ եղավ, իսկ ինքը գլխին լուրջ վնասվածք ստացավ: Անզգա վիճակում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվեց:
Մինչ գտնվում էր այս վիճակում, լուսավոր մի ամպ է տեսնում ու մեջտեղում մի ծեր վանական: Թեև Եկեղեցու հետ հատուկ կապ չուներ, սակայն այդ օրերին իր մի ծանոթից լսել էր ինչ-որ խարիզմատիկ ծեր Պաիսիոսի մասին: Ու այդ անակնկալ վիճակում ինքնաբուխ հարցնում է անծանոթ վանականին.
-Ծեր Պաիսիո՞սն ես:
Ծերը չի պատասխանում: Ժպտում է, թեթևակի շոյում նրա գլուխը ու ասում.
-Մի՛ վախեցիր. լա՜վ կլինես:
Ս.-ն ուշքի է գալիս: Տարօրինակ այդ վիճակից անակնկալի էր եկել ու, թեև չէր ճանաչում իր անծանոթ այցելուին, հավատում է նրա հավաստիացմանանը: Դեռ ավելին, այդ մասին բարձաձայն պատմում է բժիշկներին, ովքեր զարմացած ու նաև հավաստիացած նրա վիճակի՝ մարդկայնորեն անբացատրելի բարելավումից, խոստովանում են.
-Իսկապես սա հրա՜շք է:
Ս.-ն հիվանդանոցից դուսր գալով՝ ճանապարհին անցնում է մի գրախանութի առջևից ու, ապշահար, ցուցափեղկին դեմառդեմ նկատում է իր փրկչին. Ճանաչում է նրա դեմքը մի գրքի կազմին: Այդպիսով, հայտնաբերում է իր բարերարին ու, երախտագիտությամբ լեցուն, գնում է գիրքը ու կարդում:
Նա Պանագուդա[1] է գալիս ուխտագնացության (1998թ. հունվար) ու հուզված պատմում վերը նշվածը: Բացի նրանից, որ Սբ. Պաիսիոսը նրան փրկել էր հաստատ ֆիզիակական մահից, այլ նաև իր միջամտությամբ արմատապես փոխել նրա կյանքը: Խոստովանահայր է գտնում ու խոստովանում: Հակառակ իր ազգկանների ուժեղ ճնշումներին՝ դադարեցնում է աշհարհիկ կյանքը: «Ինձ համար անհնար է, որ նույն կյանքով շարունակեմ ապրել, Ծերի լուսավոր, ժպտերես դեմքը, անընդհատ, մտքիս են գալիս»,– ասում էր արցունքները աչքերին:
∗∗∗
Աթոսացի մի վանականի վկայություն. «Երկու աշխարհական այցելեցին Պանագուդա: Եկեղեցում խոնարվելուց ու աղոթքից հետո խնդրեցին ինչ-որ բան լսել Ծերի մասին: Ի թիվս այս պատմությունների, նրանց ասացի, որ այստեղ այցելող ուխտավորներից բազմաթիվ վկայություններ ունենք Ծերի զարմանահրաշ նշանների մասին նաև իր ննջումից հետո (հայտնություններ, բժշկություններ, ճանապարհային պատահարների միջամտություններ և այլն): Երբ նրանցից մեկը լսեց «ճանապարհային պատահարներին» արտահայտությունը», արտասվեց ու, հուզված, ասաց ընկերոջը.
-Տեսնու՜մ ես: Ճանապարհային պատահարների՜ն…
Վերջում խնդրեցին, որ իրենց պատմեմ գոնե մեկ հրաշք ու, եթե կարելի է, ճանապարհային վթարից փրկության դեպք: Նրանց ասացի վեջին դեպքի մասին: Հենց հասա «մի լուսավոր ամպի միջից նրան մի վանական է հայտնվում» դրվագին, նույն ուխտավորը, որն ինձ նախապես ընդհատել էր, չկարողացավ իրեն զսպել ու գոռաց.
-Ի՜ նձ էլ ամպի միջից…
Ու հակիրճ պատմեց հրաշքով իր փրկվելը՝ հուզմունքից չկարողանալով ավելին ասել.
-Մոտոցիկլետով վազում էի 140կմ/ժամ արգությամբ…. Մխճվեցի մի ավտոմեքենայի մեջ… Առջևս մի լուսավոր ամպ բացվեց ու մի վանական հայտնվեց… Ինձ ոչի՜նչ չպատահեց: Կինս ինձ հորդորեց. «Փնտրի՛ր գրքերում, տե՛ս լուսանկարները ու գտի՛ր, թե ով էր»: Նրան հայտնբերեցի Աթոնիադայի[2] մի օրացույցի լուսանկներից մեկում՝ նկարված դպրոցի աշակերտների հետ… Կյանքս փրկե՜ց…»:
∗∗∗
Սալոնիկում ուսանող ամուսնացյալ բարեպաշտ մի քահանա պատմում է. «Ժամանակ առաջ մի երիտասարդ եկավ ու ինձ ասաց. «Հա՛յր, երեկվանից պետք է մեռած լինեի, բայց Աստված ինձ փրկեց: Երբ մոտեցիկլետովս մեծ արագությամբ գնում էի, հարվածեցի մի մեքենայի ու շպրտվեցի հեռու: Այդ պահին մի քահանայի տեսա, որ աջ ձեռքիցս ուժեղ բռնել էր ու այդպես ոչինչ ինձ չեղավ»:
Ես (քահանան) նրան մի քանի Սրբերի իկոնաներ ցույց տվեցի ու ժամանակակից Ծերերի ֆոտոնկարներ: Հենց տեսավ Ծեր Պաիսիոսին, հուզված բացականեչեց՝ նա էր:
Մի քանի օր հետո կրկին եկավ ու ասաց, որ հետո վերարկուի գրպանում՝ աջ կողմում, ճիշտ այնտեղ, որտեղից Ծերը նրան բռնել էր, երկու փոքր սրբապատկերներ է գտել՝ մեկը Քրիստոսի, իսկ մյուսը՝ Ծեր Պաիսիոսի: Մայրն էր ծածուկ այնտեղ դրել»:
Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:
Աղբյուր. Ιερομονάχου Ισαάκ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.
Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος Μεταμόρφωσις Χαλκιδικής.
©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:
[1] Սուրբի խուցը Աթոսում:
[2] Աթոսի արական միջին ու ավագ դպրոցը: