/ Հոդվածներ / Դիմակը որպես ցռկակապ (բերանակապ)

Դիմակը որպես ցռկակապ (բերանակապ)

Դիմակը որպես ցռկակապ (բերանակապ)

 

Դիմոս Թանասուլաս, փաստաբան, Հունաստան

 

2010թ. ամռանն էր, երբ արմատական նոր-ազատականության պաշտոնաթերթը, ինչպես ինքն իրեն բնութագում է «Էկոնոմիստը» (The Economist), հրապարակեց ծանրակշիռ մի հոդված՝ կապված Եվրոպական Միության տարածքում պարզակեցության չափանիշների և Հարավային Եվրոպայում Հուշագրերի հաստատման հետ՝ շնորհավորելով բոլոր համագործակցած և կարևոր դեր խաղացած կառավարություններին:

Անանուն հոդվածագիրը, ով ստորագրել էր որպես «Charlemagne», շնորհավորանքներից բացի, սահմանում էր էլ ավելի բարձր նշաձող՝ պահանջելով ավելին: Ասում էր. «Այն, որ Եվրոպայի կողմից առաջընթացի ընդունումը պատրանք է, մեկ քայլ է: Մեկ ուրիշ քայլ է վարվերցողության փոփոխությունը»[1]:

Այլ խոսքերով, համաշխարհային իսկական ազատական վերնախավի համար բավական չէր, որ մեր ու մեր երեխաների համար ավելի լավ ապագայի երազանք ունենալուց դադարենք, այլ պետք էր, որ ղեկավարները փոխեն նաև մեր այժմյան ապրելաձևը:

Անհրաժեշտ էր, որ մոտ 10 տարի անցներ, որ «Էկոնոմիստն» այս տարի մարտի 28-ին, կորոնավիրուսի և ենթադրվող անորոշության ընթացքում, մի յուրահատուկ կազմով տոնախմբեր այդ նախաձեռնության ամբողջացումը: «Everything is under control», այսինքն՝ «Ամեն ինչ հսկողության ներքո է»` կազմի վրա ցուցադրելով ի վերուստ մի մեծ ձեռք, որ պարանը վզին դիմակով մի մարդ է պահել, ով էլ իր հերթին մի շուն է պահել, որը նույնպես դիմակ է կրում՝ դնչկալի փոխարեն:

 

Այն, որ մեր կյանքի ձևն անվերադարձ փոխվեց, նաև մեր ղեկավարները հոգացին մեզ տեղեկացնել այդ մասին:

Ապրիլի 28-ին իր ծանրակշիռ հայտարարություններից մեկում մեր երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը տպավորիչ կերպով շեշտեց. «Լսում ենք մասնագետների խորհուրդը պաշտպանական դիմակի համար: Թերևս, դիմակի օգտագործումը ծածկի մեր որոշ հատկություններ, սակայն ազդանշան կլինի մեր պատասխանատվության լրջության: Այս ամենը մեզ համար պետք է դառնա երկրորդ բնություն, որովհետև չկա վերադարձ «մինչկորոնավիրուսային իրականությանը»: Արդեն իսկ այլ կերպ ենք ապրում»:

Ահավասիկ, պատգամը հստակ է, իսկ նրանք, որ հետևում են, թե ինչ է թաքնված բառերի հետևում, հասկացան:

Հունաստանի քաղաքական ղեկավարության կողմից «առաքելությունն ավարտված է», իսկ միջազգային շնորհավորանքներն էլ չուշացան համաշխարհայնացման հայտնի շրջանակների կողմից:

Գործնականում, անշուշտ, խնդիրն այլ է: Տեսնում եք, որ հույնի համար դեմքի փակելը երկրորդ բնություն դառնալը հակառակ մի բան է իր Պատմությանն ու Հավատամքին: Հնագույն ժամանակներից հույներս և, ընդհանրապես, միջերկրածովյան ժողովուրդներն առանձնանում ենք ո՛չ թե նրանով, թե մենք մեր մասին ինչ ենք մտածում, այլ թե ինչպես է մեզ տեսնում մեր համայնքը: Հետևաբար, մեր Դեմքը մեր գոյության ծանրակշիռ գործոնն է: Պատահական չէ, որ հին հունական և հռոմեական աշխարհի համար աքսորը, այսինքն՝ համայնքից հեռացումը, հավասարազոր էր աքսորվածի չգոյության հետ և երկրորդ ամենավատ պատժամիջոցն էր հրապարակային մահապարտժից հետո:

Դեռևս այսօր էլ լսում ենք, դժբախտաբար, ո՛չ այլևս այդքան հաճախ, այս արտահայտությունը. «Ի՞նչ երեսով եմ հասարակության մեջ դուրս գալու»:

Մյուս կողմից, գերմանական սնուցում ստացած մեկի համար, որ ներշնչված է կանտական տրամաբանությամբ, այդպիսի հարցն անկարևոր է: Նրա համար նշանակություն ունի իրերի առանձնակի մոտեցումն՝ անհատական և ո՛չ թե հավաքական ճշմարտությունը: Այստեղ հարցը ինքնաարդարացումն է և ո՛չ այն, թե ուրիշներն իր մասին ինչ են մտածում: Համայնքը և հավաքականությունն օգտակար են այնքանով, որքանով ծառայում են իր Եսին: Սակայն դա իր հետևանքներն էլ ունի: Իրար մեջ հաղորդակցվող շատ անհատներ ծնում են Ժողովրդավարությունը: Շատ առանձնակի «Եսեր» միասին առավելագույնը մի զանգված են կազմում:

Կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը շատ տեղին էր դժգոհում, որ բարոյական խիզախությունը հազվադեպ հանդիպող առաքինություն է Գերմանիայում, որն, այո, ամբողջովին լքեց գերմանացուն այն պահին, երբ համազգեստ էր հագնում: Այդպիսով, Ադոլֆ Հիտլերը յուրաքանչյուր գերմանացու համազգեստ հագցրեց և անհետացրեց Ժողովրդավարությունը: Նույն մարտավարությանը հետևեցին և շարունակում են հետևել ուրիշ շատ վարչակարգեր:

Սակայն Նոր Դարաշրջանի համար հերիք են զգալի վախը և մի դիմակ, թող որ ծաղկավոր լինի…

Այսպիսով, դիմակը  մարդուց վերացնում է դեմքը և նրան ցածրացնում է անհատի մակարդակի՝ առանձնահատկություններից զուրկ, համասարազոր մյուս բոլոր դիմակ կրող անձանց, որոնք կազմում են հեշտությամբ ղեկավարվող զանգված:

Ժողովուրդը, որ կընդունի հանրային իր կյանքում դիմակով շրջելն, ըստ էության, կորցրել է իր Ազատությունները:

Սակայն խնդիրը միայն քաղաքական չէ. դիմակը և դրան ուղեկցող ընդհանուր փիլիսոփայությունն անմիջականորեն հակադրվում են Ուղղափառ աստվածաբանությանն ու Ավանդությանը. «…Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես: Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա…» (Մարկ. 12,31),– կարդում ենք Նոր Կտակարանում նույն մեր Տիրոջ բերանից հնչած:

Ահա, թե ուր հասանք մեր օրերում, որ մեր մտերիմին մեզ ներկայացնում են որպես մեզ սպառնալիք: Պետք է հեռավորություն պահենք նրանից (մտերիմից), մինչդեռ դիմակը, որ կրում է, անընդհատ մեզ հիշեցնում է նրա վտանգավորությունն, ըստ նոր բարքերի, որ «պետք է երկրորդ բնություն դառնա մեզ համար»:

«Դեմքի» աստվածաբանության մասին շատ է գրվել, ինչպես նաև այն գագաթնակետի մասին, որին հասել է Սրբանկարչության արվեստն այնքանով, որքանով վերաբերում է նրա (այսինքն՝ դեմքի) պատկերմանը:

Հնարավոր չէ դիմակով Սուրբ ճանաչել, սակայն նոր բարքերում, որ փորձում են մեզ պարտադրել, ակնհայտ է, որ Սրբերի համար տեղ չկա: Կորոնավիրուսի այս ընթացքում Ուղղափառ մեր Հավատքի դեմ բացահայտ ու կատաղի հարձակումը նախադեպ չունի: Եվ դա հենց նրա համար, որ (Ուղղափառ Հավատքը) հանդիսանում է մեծագույն արգելքը վարչակարգերի ծրագրերի դեմ, որ պատրաստում են մեզ համար: Որովհետև ով իմաստավորում է «Քրիստոս Հարյավը», Մահից չի վախենում, հետևաբար, ոչ էլ կորոնավիրուսից է վախենում և, բնականաբար, չի կարող հանդուժել ամեն տեսակի «կարանտինները»:

Որևէ մեկը կարող է հակադարձել, որ դիմակ հագնելով՝ մեր հարգանքն ու սեր ենք արտահայտում դիմացինի (մերձավորի) նկատմամբ, քանի որ այդ ձեռք առնված միջոցով նրան ու մեզ պաշտպանում ենք սպառնացող նորահնար համավարակից: Այս փաստարկը կաղում է, քանի որ անհիմն է ու առնվազն անպարկեշտ: Նախ, որովհետև գործ չունենք մի նորահայտ համավարակի հետ: Մի կողմից այս վիրուսը շատ արագ է փոխանցվում, սակայն չի դադարում մի ուրիշ գրիպ լինելուց և, հատկապես, ո՛չ ամենամահացուներից, որ այլ իրավիճակներում համաշխարհային պատմության մեջ մի պարզ ծանոթագրություն կլիներ:

Ո՞վ է հիշում 1958թ. Ասիական գրիպը՝ համաշխարհային մակարդակով առնվազն 2.000.000 մեռյալներով, կամ ո՞վ է հիշում 1968թ. Հոնկոնգի գրիպը, որ գրեթե 4.000.000 կյանքեր խլեց: Դրանից հետո մարդկությունը շարունակեց ապրել ու զարգանալ, այլ խոսքերով, իր առաքելության մեջ առաջացավ՝ առանց մի պահ խնդրի առաջ կանգնելով, որ շունչը պահած ջրամանի մեջ մտնի:

Նոր տվյալները, անգամ որոշ երկրներում մահերի կասկածելի հաշվարկներով էլ, ցույց են տալիս, որ կորոնավիրուսը նվազ վտանգավորություն ունի՝ մինչև հիմա 0,004% մահացածության ցուցանիշներով[2], ըստ համաշխարհային միջին վիճակագրության: Մինչդեռ անգամ այն երկրներում, ուր հանրային տեղաշարժի սահմանափակումներ չկիրառվեցին, ինչպես, օրինակ, Շվեդիայում, մահացածությունը բնակչության ընդհանուր թվի համեմատ հասնում է 0,036%-ի:

Մահացածությունն արդեն իսկ սահմանափակվել է 1%-ից էլ ցածր տվյալներով, մի բան, ինչը նշանակում է, որ վարակվողներից 99-ը հիվանդությունը կհաղթահարեն և, հատկապես, մեծամասամբ առանց ախտանշանների:

Այս թվերն արդարացնում են մի շարք գիտնականների, որ առաջին իսկ պահից իրենց առարկությունները հայտնեցին վիրուսի վտանգավորության և ընդհանրացված կարանտինի կանխամտածվածության մասին:

Հայտնի տնտեսագետներ և վերլուծաբաններ ընդգծում են, որ հաջորդող ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում կբազմապատկվեն սովի հետևանքով մահերը, որոնց թիվն արդեն իսկ նախքան կորոնավիրուսը գերազանցում էր օրական 12.000-ը, քանի որ տնտեսական մեղմացումը, նախևառաջ, կհարվածի տնտեսապես թույլերին:

ՄԱԿ-ը խոսեց գալիք հսկայածավալ սովի մասին: ԱՄՆ-ում մայիս ամսվա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ արդեն մոտավորապես հինգից մեկ երեխա թերսնվում է կորոնավիրուսի հետևանքով պարտադրված կարանտինի պատճառով:

Ուրեմն, ո՞ր զորակցությունն է պարտադրում մեր նմանից սոցիալական հեռավորությունը, երբ հենց դա է առաջնորդում նրան դեպի տնտեսական չքավորություն և ոչնչացում:

Սակայն գիտական համայնքը պառակտված է անգամ դիմակի արդյունավետության ու նպատակադրության առումով: Բնականաբար, չկա տարակուսանք դիմակի՝ բժշկական ու դիպվածական օգտակարության իմաստով, բայց ո՛չ թե մեզ համար այն դառնա երկրորդ բնություն, ինչպես որ մեզնից պահանջում է մեր պրն. վարչապետը (Կիրիակոս Միցոտակիս):

Արդեն իսկ բազմաթիվ են արձանագրված վարակման դեպքերը, որ դիմակի հենց շարունակական գործածումից են առաջացել: Սակայն տարօրինակն այն է, որ թեև անտրամաբանական ու գիտականորեն կասկածելի է այս պահանջը, բավականին մեծ թիվ են կազմում ենթարկվողները: Իսկ այստեղ սկսում է մեր պատասխանատվությունը:

Եկեք հիմա մենք մեզ չխաբենք: Դիմակ կրելու իրական պատճառն այն է, որ դա են մեզ հրամայում զանգվածային լրատվամիջոցները և այն պատկերները, որոնցով մեզ արհեստականորեն ռմբակոծում են: Ընթերցելով Գուստավ Լե Բոնի «Զանգվածների հոգեբանությունը» ուսումնասիրությունը, որ գրվել է հեռավոր 1895թ., մարդու մարմնով սարսուռ է անցնում՝ տեսնելով, որ համակարգված միջոցները բավարար եղան օգտագործելու բիրտ ու նախնական մեթոդներ, որոնք այնտեղ նկարագրվում են, որպեսզի կարողանան մեզ տագնապի մեջ պահել և այնպես անել, որ ինքնասահմանափակվենք՝ դրժելով մեր անհատական ազատություններն ու հասարակական-սոցիալական իրավունքները:

Որքա՜ն հեշտ, գրեթե կարոտով ընդունեցինք այն, ինչ մեզ մատուցեցին: Այնուհանդերձ, բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր պատերազմի մեջ առաջին զոհը Ճշմարտությունն է, և բոլոր համաշխարհային ղեկավարները, ներառյալ մեր վարչապետը (Կիրիակոս Միցոտակիս), առաջին իսկ պահից մեզ հստակ ծանուցեցին. «Պատերազմի մեջ ենք»:

20.000.000€ (քսան միլիոն եվրո), որ գաղտագողի բաժանվել է զանգվածային լրատվամիջոցներին, որոնք էլ մեր երկրում (Հունաստան) այս պատերազմում հաղթանակի անհրաժեշտության կոչերով լծվեցին առանց ավարտի մի քարոզչության՝ բացառելով կամ էլ ծաղրելով որևէ տարբեր լուրջ ձայն, փառք ու պատիվ են տալիս յուրաքանչյուրին, ով որոշել է իրենց բռնած ուղու հետ շարադասվել ու աղաղակել մահվան ու խուճապի խոսքեր:

Նրանք, որ հիմա խոսում են դավադրությունների ու կեղծ լուրերի մասին՝ պապանձեցնելով քարոզչությունից տարբեր կարծիքներ պաշտպանողներին, նույն նրանք են, որ կարանտինի սկզբներին սարսափեցնում էին՝ «Հունաստանում մահացածների ցունամի» ասելով, տաս մետրից կորոնավիրուսի հարձակման և օրեր շարունակ նրա գոյատևումը վերելակի մեջ…

Հավատացինք նրանց, բայց, դժբախտաբար, դա ամենաքիչն էր. զրկվեցինք մեր աշխատանքներից, մեր Եկեղեցիներից, մեր սիրելիներից, կյանքի մեր ուրախ օրերից, մեր երեխաներին թողեցինք առանց ուսման, զրկվեցինք մեր Ազատություններից: Ավելի ճիշտ, թողեցինք, որ մեզնից այս ամենը վերցնեն:

Վարչապետին կից փոխնախարար Ակիս Սկերցոսը հստակ էր. «Անհատական ազատություններից զրկվեցինք, որ պահպանենք գերագույն բարիքը՝ հանրային առողջությունը»: Այդ ժամանակվանից Հանրային Առողջությունը, գոնե այնպես, ինչպես նկատի ունի պրն. Սկերցոսը, ավելի վե՞ր բարիք է, քան մեր Ազատությու՞նը: Սա երբե՛ք չի եղել Հունաստանում, երբե՛ք չի եղել «Ազատություն կամ Մահ» ասող երկրում: Երբեք չի՛ եղել մի երկրում, որ ազգային հիմն է ընտրել Ազատությանը ձոնված Երգը:

Կառավարության այս ընտրությունը մեզ, որպես քաղաքացիների և որպես հույների, անպատվում է, և սա չի որոշվել հույն ժողովրդի կողմից: Մեզնից ոչ ոք չի տվել այդպիսի օրենսդրական երաշխավորագիր:

Դժբախտաբար, սակայն այն, ինչ ուզում են մեզ պարտադրել, շատ ավելին է: Մեր անտարբերությունից ու անգործությունից ոգևորված շարունակում են հիվանդությունը գործիք դարձնելը և սկսում են լկտիաբար բացել մեր առաջ մի անցանկալի ապագա՝ նախապատրաստելով, թե ինչ է մեզ սպասում:

Այլևս օրակարգի մեջ են մտնում հարցեր, որ պետք է մեզ պարտադրվեն մեր բարիքի համար, ինչպես, օրինակ, աշխատանքի պայմանների անկայունությունը, փոքր ու միջին ձեռնարկությունների ու աշխատատեղերի անհետացումը, աշխատավարձերի քչացումը, զիջումներ մեր Հավատքի հետ կապված հարցերում, էլեկտրոնային հսկողությունը, անհրաժեշտ արգելքները և, բնականաբար, մի համաշխարհային զանգվածի, առանց ժողովրդավարական օրինականության, համաշխարհային կառավարումը, որտեղ պետք է բոլոր ժողովուրդները միավորվեն, և ուր պետք է, անշուշտ, հաճախակի իրագործվեն նոր կենսատեխնոլոգիական պատվաստանյութերը, մթերքներ, որ պատրաստում են մեզ համար:

Պահն օրհասական է: Բենջամին Ֆրանկլինն ասում էր. «Ժողովուրդը, որ պատրաստակամ է զիջելու իր ազատությունը հանուն իր անվտանգության, արժանի չէ ո՛չ ազատությանը, ո՛չ էլ անվտանգությանը»:

Չանենք այդ սխալը… Մեր պատասխանատվությունը պատմական է:

 

Հունարենից թարգմանությունը՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

Աղբյուր: www.romfea.gr

[1] Այս և մնացած բոլոր ընդգծումները թարգմանչինն են:

[2] Հոդվածը հրապարակվել է ս.թ. մայիսի 20-ին:

 

 

 

Դիմակը որպես ցռկակապ (բերանակապ)

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com