/ Եկեղեցական տոներ / Ամենայն Սրբոց Կիրակի

Ամենայն Սրբոց Կիրակի

Ամենայն Սրբոց Կիրակի

 

Ամենայն Սրբոց Կիրակիին ԸՆդհանրական և Առաքելական Եկեղեցին հիշում և պատվում է Քրիստոսի բոլոր աշակերտներին ու ընկերներին՝ հայտնի ու անհայտ, տղամարդկանց ու կանանց, երիտասարդներին ու ծերերին, ուսյալներին ու անուսներին, աշխարհականներին ու կղերականներին, որ ապեցին ու սրբացան աշխարհի մեջ կամ անապատում, որ երկրագնդի բոլոր անկյուններում և ժամանակներում սիրեցին Տիրոջը, Նրա ունունով ուսուցանեցին կամ Եկեղեցու միակ Փեսայի՝ Տեր Հիսուս Քրիստոսի համար վկայություն տվեցին, բազմաթիվ դեպքերում Նրա համար չխնայելով զոհաբերեցին անգամ իրենց կյանքը:  

 

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Ծիսագիտության հայտնի պրոֆեսոր, երջանկահիշատակ Իոաննիս Ֆունդուլիսի՝ Ամենայն Սրբոց Կիարկիին նվարիված հոդվածից հատվածներ….

«Ամենայն Սրբոց կիրակիով փակվում է շարժական տոների փուլը, որ սկսել էր Փարիսեցու ու Մաքսավորի Կիրակիից: Հուզումնալի ու ջերմեռանդ Տրիոդիոնով ու զվարթաբույր Պենտեկոստարիոնով Եկեղեցին մեզ ներկայացրեց աստվածային տնօրինության ողջ գործը՝ կենտրոնում ունենալով Սբ. Զատիկի մեծագույն տոնը: Տեսանք նախամարդկանց անկումը և Քրիստոսի հարության միջոցով մարդկային մեր ցեղի վեր հառնումը: Ողջունեցինք Մխիթարիչի գալուստը աշխարհ և տոնախմբեցինք Աստուծո նոր ժողովրդի ծնունդը՝ նավակատիքը և Սուրբ Հոգու էջքը «ամեն մարդու վրա»: Այս տոնի հետ է շաղկապված նաև ներկա տոնը՝ մեծ տոնական շրջափուլի կնիքն ու վերջը: Այսինքն՝ գալիս է որպես ապացույց Եկեղեցու գործի, աշխարհում Սուրբ Հոգու ներգործության: Որովհետև մեզ է ներկայացնում այն ցանքսի պտուղները, ճերմակ արտերի հունձքը, որն հնձելու համար Առաքյալները առաքվեցին: Եվ ինչպես, հրաշալիորեն, նկատում է Նիկիֆորոս Քսանթոպուլոսը օրվա Հայսմավուրքում. «Սրբազնագույն Հայրերը հաստատեցին այս տոնրը Սուրբ Հոգու էջքից հետո, որպեսզի ցույց տան, որ Ամենասուրբ Հոգու ներկայությունը Առաքյալների միջոցով հաջողեց սրբացնել և իմաստնացնել մարդկային զանգվածը և Հիսուս Քրիստոսի միջոցով վերահաստատեց մարդկանց հրեշտակների տեղում՝ կա՛մ իրենց մարտիրոսական արյան ընծայմամբ, կա՛մ իրենց առաքինի կյանքով ու կենցաղավարությամբ: Եվ գերբնական աշխատանք է կատարվում. իջնում է Հոգին Աստված, և բարձրանում է հողը՝ մարդը: Աստուծո Խոսքը բարձրացնում է աստվածացած մարմինը և Իր հետ ձգում է նաև նրանց, որ ուզում են Աստուծո հետ հաշտության գործեր կատարել: Սկզբում Աստծուց օտարացածները միանում են Նրա հետ ու Նրան ընկերներ դառնում: Ազգերն ընծայում են իրենց երախայրիքը՝ բոլոր Սրբերին:

Սակայն երկրորդ պատաճառ էլ կա հավաքական այս տոնի հաստատման համար: Շատ Սրբեր հայտնի են և Եկեղեցու կոմից պատվվում են տոներով ու տոնախմբություններով: Սակայն Սուրբ Հոգին այլ բազմաթիվների մեջ բնակվեց ու նրանց սրբացրեց: Սակայն նրանք անծանոթ ու անհայտ մնացին: Այսօր Եկեղեցին հենց այդ անծանոթ սրբերին է պատվում….».

Հայսմավուրքի հեղինակի կողմից մի երրորդ պատճառ էլ է նշվում. «Բոլոր Սրբերը, որ առանձին են պատվվում, անհրաժեշտ էր, որ մի ընդհանուր տոնի մեջ համախմբվեին, որպեսզի այս կերպ ցույց տրվի, որ բոլորը միասին պայքարեցին մեկ Քրիստոսի համար, մեկ ընդհանրական ասպարեզում՝ քրիստոնեական առաքինության մարզադաշտում վազեցին, մեկ Աստուծո ծառաներ եղան և Նրանից, արժանաբար, հաղթանակի պսակները ստացան: Որպեսզի, այդ ձևով միասնական տոնը հավատացյալների համար դառնա միասնական ձգտում, որ հավատում են նույն Քրիստոսին և նույն Աստուծո ծառաներն են և մարտնչում են, ինչպես և նրանք բոլորը ի Քրիստոս կենցաղավարության մրցախաղի ասպարեզում: Մղում, բայց անշուշտ նաև հույս, որ նրանց փառքը կնվաճեն նաև այսօրվա մարտնչողները և նրանց դասերում կհամալրվեն նաև նրանք, որ այսօր են բարձրացնում «օրվա տապն ու ծանրությունը»: Որ այս տոնը վաղը լինելու է նաև մեր տոնը, երբ Աստուծո Շնորհը կամենա մեզ կանչել երկնքում հաղթանակաց Եկեղեցու երանելի աշխարհ»»:

 

Հայր Հերոնիմոս Մայիլյան

 

 

Ամենայն Սրբոց Կիրակի

 

www.orthodoxkyanq.org

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com