/ Վարք Սրբոց / Սեբաստիայի քառասուն սբ. Մանուկները

Սեբաստիայի քառասուն սբ. Մանուկները

Սեբաստիայի քառասուն սբ. Մանուկները

Մարտի 9/22

Փառավոր այս սրբերը` Սեբաստիայի քառասուն «մանուկները», այսինքն` զինվորները, նահատակվել են շուրջ 320թ., հեթանոս կառավարիչների կողմից:

Կռապաշտները քրիստոնյա զինվորներին  Սեբաստիայի սառցակալած լիճն են գցում: Լճի կողքին բաղնիք է լինում նրանց համար, ովքեր կուզենային, Քրիստոսին ուրանալով, իրենց կյանքը փրկել: Իսկապես, քառասուն զինվորներից մեկը, չարչարանքին չդիմանալով, բաղնիք է վազում, բայց հազիվ ներս մտած` շունչը փչում է… Գիշերվա կեսին Տիրոջ զորությամբ լճի ջուրն սկսում է ջերմանալ, և մարտիրոսներին հսկող հեթանոս զինվորներից մեկը տեսնում է, որ երկնքից երեսուն ինը պայծառ պսակներ են իջնում սրբերի վրա: Նա անմիջապես իրեն քրիստոնյա է հայտարարում և ջուրը մտնելով, միանում սրբերին: Այսպիսով, մարտրիոսների քառասուն թիվը կրկին լրանում է:

Առավոտյան, երբ հեթանոսները տեսնում են, որ քրիստոնյաները ողջ են, լճից նրանց դուրս են հանում, կոտրում սրունքները, ապա այրում, իսկ մարմինները ջուրն են նետում: Սեբաստիո Պետրոս եպիսկոպոսը, հրաշալի տեսիլքով սրբերի մարտիրոսության մասին իմանալով, նրանց ճերմակափայլ մասունքները հանում է ջրից և հողին հանձնում: Սեբաստիո մանուկների պատվական նշխարների հիմնական մասը պահվում է Աթոս լեռան   սբ. Քառասուն Մանկանց վանքում (Քսիրոպոտամ):

www.orthodoxkyanq.org

 

Սեբաստիայի քառասուն սբ. Մանուկները

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com