/ Հրաշքներ / Աղոթելիս մի՛ պահանջեք

Աղոթելիս մի՛ պահանջեք

 

 BhssarionΜ

 

Աղոթելիս մի՛ պահանջեք

 

    −Աստվածածի՛ն, Տիրամա՛յր իմ, բժշկի՛ր երեխայիս, պահանջու՛մ եմ: Նա իմ միակ որդին է, իմ մեկ հատիկը, պահանջում եմ, բժշկի՛ր, փրկի՛ր, պահանջու՛մ եմ Քեզանից, պահանջու՛մ եմ…

    Այսպիսի բառերով էր աղոթում մի կին, որ եկել էր Աղաթոնի վանք` Աստվածամոր հրաշագործ պատկերի առջև իր 12–ամյա որդու համար աղոթելու: Երեխայի ողջ մարմնով տարածվել էր մահաբեր քաղցկեղը, և նա իր կյանքի վերջին ժամերն էր ապրում: Բոլոր նրանք, ովքեր ներկա էին վշտաբեկ մոր աղոթին, հուզվում էին ու արտասվում, և միայն վանքի խոստովանահայր ծեր Վիսարիոնն էր դժգոհությամբ գլուխը տարուբերում:

    Հրաշքը կատարվում է. մահվան դուռը հասած երեխան անսպասելիորեն ոտքի է կանգնում, քաղցկեղը մեկընդմիշտ անհետանում է:

    Այս դեպքերից ութ տարի անց հ. Վիսարիոնի հոգևոր դուստրերից մեկը, որ ներկա էր մոր աղոթք-պահանջին, վանք է այցելում: Հ. Վիսարիոնը նրան տխուր հարցնում է.

    -Հիշու՞մ ես այն մորը, որ իր երեխայի բժշկությունն էր Աստվածածնից պահանջում:

    -Այո՛, գե՛րոնդա, երբեք չեմ մոռանա այդ տեսարանը:

    Հ. Վիսարիոնը նրան է պարզում մի թերթ` սարսափելի հոդվածով. 20–ամյա մի երիտասարդ սպանել էր իր սիրած աղջկան, նրա հորը և…սեփական մորը: Երիտասարդը հենց այն երեխան էր, որ բժշկվել էր մոր պահանջով…

    -Եթե երեխան այն ժամանակ մահանար, – եզրափակում է ծերը, – ապա դրախտ կգնար: Իսկ հիմա…

    Պատրաստեց Գ. Ղազարյանը:

 

 

Աղբյուր. https://www.youtube.com/watch?v=rqeL0DaY6Mk

 

 

Աղոթելիս մի՛ պահանջեք