/ Χωρίς κατηγορία / Ո՞ր քաղաքական գործչին ընտրել

Ո՞ր քաղաքական գործչին ընտրել

Ո՞ր քաղաքական գործչին ընտրել

Հրաշագործ սբ. Նեկտարիոս Պենդապոլսեցի

(1846-1920թթ., հիշատակը՝ նոյեմբերի 9/22)

Սբ. Նեկտարիոսը[1] քաղաքական գործիչների ու ընտրությունների համար հետևյալ խորհուրդներն էր տալիս, երբ իր հոգևոր զավակները հարցնում էին, թե ում ընտրեն.

«Ընտրե´ք նրան, ով հոգով բարի է և սրտով՝ անպարսավելի: Ընտրե´ք սիրված, զգաստ, կրքերի չտրվող ու քաջ քրիստոնյայի…

Զավակնե´րս, սովորե´ք ինձնից, որպեսզի ստախոսները, հարբեցողները, շնացողները, խաբեբաները, մասոնները, ուղղափառ քրիստոնյաներին հալածողները Խորհրդարանի դռները փակ գտնեն: Դափնեպսակն այդպիսիններինը չէ, որովհետև նրանց սրտերը չարն են խորհում և նրանց մտքերը՝ կործանում: Հույսներդ մի՛ դրեք այս աշխարհի իշխանների վրա…. Նախապատվություն տվեք առաքինիներին, նրանց, որ կյանքում և գործերում պարտաճանաչ են, հետևողական են իրենց խոսքի մեջ և խելամիտ՝ գործողություններում: Դժբախտներին, խռովություն հրահրողներին, դրամաշորթներին ու նյութապաշտներին ընտրության միջոցով մի՛ ընդունեք:

Նրանք, ովքեր Խորհրդարանն ուզում են առևտրի համար և ոչ թե շատերի մխիթարության, հափշտակող են ու օտարածին: Հեռացրու՛, քշի՛ր, հալածի՛ր դրանց ընդհանրական վերահսկողությունից:

-Հա´յր, եթե պատահի, որ անգամ ընկերներ ու բարեգործներ ունենանք, կրկին պետք է մերժե՞նք նրանց:

-Կրկին և միշտ: Որովհետև այդ անհաջողներն ու վայրենացածները միայն վնաս ու կորուստ, մեծ դժբախտություն են բերելու և´ ընկերներին, և´ հասարակություններին:

Մի խաղամոլ, մի նենգ առևտրական վնաս է պատճառում միայն իր գործընկերոջը, երբեմն նաև մարդկանց շրջանակների: Սակայն ավերիչ,   անհավատ, մասոն, հերետիկոս, հայհոյող, չարագործ ու հարմարվող քաղաքական գործիչը դևերի հարձակում է և վայրենիներից գալիք փորձանք:

Զավակնե´րս, հասարակության մեջ չար մարդը մեկին, երկուսին, հինգին, տասին է վնասում, քաղաքականության և կառավարման մեջ չարն, ընդհակառակը, մարդկանց երջանկությունը հանգիստ սրտով գլխատում է:

Հետևաբար, ուշադրությու՛ն, զավակնե´րս, որ ձեր քվեն մեղքի գայլերին չընկնի: Հույսներդ դրեք միայն բարիների ու քաջերի վրա….»:

Ո՞ր քաղաքական գործչին ընտրել

 

Թարգմանությունը հունարեն բնագրից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Αρχιμ. Χαρ. Βασιλόπουλου, Τα παράξενα της κοινωνίας, εκδ. «Ορθοδόξου Τύπου», Αθήναι 1986.

[1] Սրբի վարքը կարող եք ընթերցել սույն կայքի «Վարք Սրբոց» բաժնում:

 

 

Ո՞ր քաղաքական գործչին ընտրել