/ Χωρίς κατηγορία / Արմավենիների կիրակի (Ծաղկազարդ)

Արմավենիների կիրակի (Ծաղկազարդ)

Արմավենիների կիրակի (Ծաղկազարդ)

 

«Քրիստո՜ս Աստված, Ղազարոսին մեռելներից հարություն տալով՝ ընդհանրական հարությունը չարչարանքներիցդ առաջ հավաստեցիր: Հետևաբար, մենք էլ մանուկների նման հաղթության նշանները բերելով, Քեզ՝ մահը հաղթողիդ, գոչում ենք՝ Ովսաննա՜ բարձունքներում, օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով»

Ծաղկազարդի շարական, Ա ձայն

 

Այսօր տոնախմբում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Բեթանիայից Երուսաղեմ գալով՝ Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց և մի ավանակ բերեցինք, և նստեց նրա վրա, որ քաղաք մտնի:

Մինչ ժողովուրդը լսելով, որ Հիսուսն է գալիս, անմիջապես արմավենիների ճյուղեր վերցրեց և դուրս եկավ, որ Նրան ընդունի: Ոմանք իրենց զգեստները, ուրիշներ էլ ծառերից ճյուղեր կտրելով՝ ճանապարհին էին փռում, որտեղից որ Հիսուս էր անցնելու: Եվ բոլորը միասին, անգամ փոքրերը, աղաղակում էին. «Ովսաննա՜, օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո´վ թագավոր Իսրայելի»:

Քրիստոս Երուսաղեմ է մտնում՝ «նստած մի էշի քուռակի վրա»: Իսրայելացիները նրան որպես Թագավորի են ընդունում: Նա նշանակություն չի տալիս այդ հատուկ պատիվներին, չի սահմանափակվում տոնակատարությամբ, ժամանակավոր փառքով, այլ առաջանում է դեպի խաչելություն և Հարություն:

Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, ի վերջո, մարտիրոսության մուտքն է Տիրոջ երկրավոր կյանքում: Մի քանի օրից չարչարվելու է, խաչի անարգ մահով է մեռնելու, որպեսզի մահը մեռցնի և կյանք պարգևի:

 

www.orthodoxkyanq.org

Արմավենիների կիրակի (Ծաղկազարդ)