/ Եկեղեցական տոներ / Մեծ Պահքի չորրորդ կիրակին նվիրված է սբ. Հովհաննես Սինայեցուն (Սանդուղքին)

Մեծ Պահքի չորրորդ կիրակին նվիրված է սբ. Հովհաննես Սինայեցուն (Սանդուղքին)

 Մեծ Պահքի չորրորդ կիրակին նվիրված է սբ. Հովհաննես Սինայեցուն (Սանդուղքին)

 

«Սբ. Հովհաննես Սանդուղք[1]: Ո՞վ  է նա:

Սբ. Հովհաննեսն այն մարդն է, ով ապրեց ու գրեց Դրախտի Սանդուղքը, այսինքն` ապրեց մարդու բարձրացումը դժոխքից մինչև երկինք, մինչև դրախտ: Նա ապրեց երկրից երկինք տանող աստիճանը. աստիճան, որ մարդկային դժոխքի խորքից  ծավալվում է մինչև դրախտի գագաթը: Ապրեց ու գրի առավ: Մի շատ կրթված, ուսանած մարդ: Մի մարդ, որ առաջնորդեց իր հոգին Քրիստոսի ճանապարհներով, որ այն ամբողջությամբ դժոխքից դեպի դրախտ առաջնորդեց, սատանայից դեպի Աստված, մեղքից` անմեղսունակություն, և որ աստվածային իմաստությամբ մեզ նկարագրեց այդ ողջ ընթացքը, այսինքն` թե ինչ է մարդն ապրում` պատերազմելով յուրաքանչյուր սատանայի հետ, որ գտնվում է մեղքի ետևում»[2]: Ահա այսպիսի խոսքերով է նկարագրում սբ. Հովհաննես Կղեմաքոսին 20-րդ դ. մեծագույն ուղղափառ վարդապետներից սբ. Հուստին Պոպովիչը (1894-1979թթ, հիշատակը` հունիսի 4/17-ին):

ag.ioannismegalos

Սբ. Հովհաննեսը ծնվել է Պաղեստինում, մոտավորապես 523թ.: 16 տարեկանից սկսել է ճգնել: Սինայի անապատում արժևորելով իր իմաստությունը` հասնում է սրբության բարձրագույն աստիճանների: Աստված նրան ի թիվս բազում շնորհների՝ օժտում է նաև հրաշագործության շնորհով: Մեծ տարիքում դառնում է Սինայի սբ. Կատերինե վանքի վանահայրը:

Սբ. Հովհաննես Սանդուղքը գրել է 30 խոսքեր առաքինության մասին. յուրաքանչյուր խոսքն ընդգրկում է նաև մեկ առաքինություն` սկսելով ամենագործնականներից և որպես աստիճան բարձրանալով՝ հասնում է տեսականորեն բարձրերին: Հոգևոր կյանքում կան ցածր ու բարձր աստիճաններ, ավելի ցածր ու ավելի բարձ իրավիճակներ: Այդ իսկ պատճառով էլ գիրքը կոչվում է «Առաքինություններ Սանդուղք»:

Այս երկում հեղինակը համակարգված կերպով ներկայացնում է իր խորհուրդներն ու ուսմունքը վանական, հատկապես, միաբանական կյանքի վերաբերյալ, բայց և խոսում է անապատական կյանքի մասին` դրանք դասակարգելով այնպես, որ ցույց է տալիս մի ընթացք դեպի բարոյական կատարելություն: Երկը գրված է սահուն հունարենով, ունի հստակություն, սահունություն, պատկերավորություն և իրենից ներկայացնում է արտահայտությունների հարստություն, վայելչագրություն և ազնվականություն:

Սրբի ուսմունքը մաքրամաքուր ջուր է, որ բխում է սրբացած աղբյուրից: Այն մի աստվածաշունչ գրվածք է: Ժամանակակից հոգեբանները հրապուրվում են Սանդուղքի հեղինակով` նրա հոգեբանական գիտելիքների խորությամբ ու քննությամբ և հավաստում են, որ Խորքային հոգեբանության վերջին արժեքավոր ուսումնասիրություն-եզրակացությունները հայտնի էին անապատի Հայրերին:

Սբ. Հովհանները ննջել է 603թ. մարտի 30-ին, 80 տարեկանում: Մեծ Պահքի սկզբից նրա երկը ընթերցվում է ուղղափառ բոլոր վանքերում:

Ուղղափառ Եկեղեցին, հատկապես, հոգևոր այս կարևորագույն շրջանում մեծարում է սբ. Հովհաննեսին` Սանդուղքի հեղինակին և այսպիսով ընդգծում այն ընթերցելու և ուսումնասիրելու անհրաժեշտությունը՝ վանականներից բացի, նաև յուրաքանչյուր ուղղափառ քրիստոնյայի համար, քանի որ առաքինությունների Սանդուղքը համաշխարհային ժառանգություն է բոլոր կրքերի ու առաքինությունների վերլուծության:

 

Հայր Հերոնիմոս Մայիլյան

[1] Հունարեն «κλίμακας» սանդուղք, աստիճան բառից:

[2] http://alopsis.gr/alopsis/popovic.htm

 

 

Մեծ Պահքի չորրորդ կիրակին  նվիրված է սբ. Հովհաննես Սինայեցուն (Սանդուղքին)

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com