/ Հոդվածներ / Շնորհավո՜ր Ամանոր

Շնորհավո՜ր Ամանոր

 Շնորհավո՜ր Ամանոր

«Ինքներս մեզ և միմյանց և մեր ողջ կյանքը Քրիստոս Աստծուն հանձնենք»

Ուղղափառ Ժամագիրք, Մեծ Քարոզ

Հավիտենական ու մշտապես արդիական Աստծո Խոսքը հրավիրում է մեզ արժևորելու մեր կյանքի յուրաքանչյուր պահը. «Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանաք. ոչ թե ինչպես անմիտներ, այլ՝ ինչպես իմաստուններ. ժամանակն օգտագործեցեք, քանզի օրերը չար են» (Եփես. 5. 15-16): Աստվածային այս հորդորը միակ արդյունավետ հակաթույնն է ժամանակի անզսպելի ընթացքին, որը մշտապես վաղվա օրվա անվստահությամբ է զուգակցված:

Նոր Տարվա դիմավորումը (ըստ աշխարհիկ ժամանակացույցի) սովորական եղանակով է տեղի ունենում՝ լույսեր, մաղթանքներ, զվարճություն… և ամենից առաջ  «հույսեր»: Տոնակատարությունները մի քանի ժամից կամ օրից անհետանում են: Այդ ժամանակ մեզ ի՞նչ է մնում: Բնականաբար, միակ, ճշմարիտ մեր Հույսը՝ մեր Փրկիչ Տեր Աստված Հիսուս Քրիստոսը: Նա, որ տվեց ամեն ինչ, խոնարհվեց յուրաքանրչյուրիս փրկության համար: Նա ո՛չ միայն Իր ծայրագույն խոնարհությամբ, այլ նաև Իր անմեղագույն արյամբ ստորագրեց երաշխիքները շարունակական և առանց անկումների մեր հույսի. այն սկսվում է «այս դարից» և երբեք չի ավարտվում:

Ի սրտե մաղթում ենք, որ Պարգևատու Տերը Նոր Տարում երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու շնորհի անհրաժեշտ հոգևոր ու մարմնական բարիքներ:

 

Աստուած շնորհաւոր արասցէ: 
www.orthodoxkyanq.org

 

Շնորհավո՜ր Ամանոր