/ Χωρίς κατηγορία / Միասեռականի ապաշխարություն

Միասեռականի ապաշխարություն

Միասեռականի ապաշխարություն

(հատվածներ <Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը> գրքի հայերեն թարգմանությունից)

 

Անծանոթի վկայություն. <Մի անգամ հայտնի միասեռական մի ուսանողի տեսա, ով եկել էր սբ. Պաիսիոսին տեսնելու: Նա սրբի հետ զրույցից հետո զղջաց ու ապաշխարեց, փոխեց իր կյանքը: Հետո նրան հանդիպեցի Սալոնիկում, հսկումների ժամանակ: Կանգնում էր հետնամասում մի սյունի տակ ու հորդառատ արցունք էր թափում, լուռ ու հանդարտ  արտասվում: Հիանում էի Աստծո ողորմածությամբ և մարդու ապաշխարությամբ, բայց և սրբի շնորհով, որ կարողացավ <անարգի միջից դուրս հանել պատվականը[1]>: Նրան կրկին հանդիպեցի Պանագուդայում[2]: Իր նման գայթակղված ուրիշ երիտասարդների էր բերել, որպեսզի նրանք էլ ապաշխարության գան>:

Սուրբը երիտասարդներին, հատկապես, շեշտում էր մարմնավոր մաքրության մասին՝ ասելով. <Գիտցեք, այն երիտասարդներն, ովքեր այսօր մաքուր են մնում, դատաստանի ժամանակ Եկեղեցու նահատակների հետ կդասվեն>:

 

Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Ιερομονάχου Ισαακ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.

Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος Μεταμόρφωσις Χαλκιδικής.

© Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1] Հմմտ. Երեմ. 15.19:

[2] Սբ. Պաիսիոսի խցի անունը:

 

 

Միասեռականի ապաշխարություն