/ Խրատանի Սրբոց / «Օլետը»

«Օլետը»

 «Օլետը»

(հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից)

Սբ. Պաիսիոսը սովորություն ուներ իր խցից ավելի բարձր ժայռերի վրա ելնելու և համրիչով (Տերողորմյա) աղոթելու: Այնտեղ գալիս էր մի կարմրավիզ (թռչուն), որի հետ ընկերություն էր անում ու նրան «Օլետ» անունն էր տվել, որ բեդվիննների լեզվով «երեխա» է նշանակում[1]: Երբ Սուրբը նրան իր անվամբ կանչում էր, անմիջապես գալիս էր, նստում ուսին, իսկ հետո ափից ուտում: Երբ Ծերն այնտեղից հեռանում էր, նրա համար մի քարի վրա կերակուր էր թողնում: Դրա տակ կերակրով պահեստ ուներ. մի տարա՝ մեջը բրիձ, և մեկ ուրիշը՝ ցորենով:

Պատմում էր Ծերը. «Հինգ տարի ընկեր եմ Օլետի հետ: Մի անգամ, երբ հիվանդացա, իր համար թողածս կերակուրը չկերավ, այլ եկավ ինձ տեսնելու, թե ինչպես եմ: Խեղճը ինձ հուզմունք պատճառեց: Մարդկանց տրամադրությունները հասկանում են և, ըստ այդմ, մոտենում: Մարդուն իրենց աստված են համարում: Դրա համար պետք է մարդը սիրի դրանց, որովհետև դրանք ուրիշ դրախտի չեն սպասում»:

Աղբյուր. Ιερομονάχου Ισαακ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.

Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος Μεταμόρφωσις Χαλκιδικής.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

[1] Սբ. Պաիսիոսն այս ընթացքում ճգնում էր Եգիպտոսի անապատում գտնվող Սբ. Կատերինե վանքի շրջակայքում:

 

 

«Օլետը»