/ Խրատանի Սրբոց / Տանգալակին[1] ուզում է մեզ տրտմած տեսնել

Տանգալակին[1] ուզում է մեզ տրտմած տեսնել

Տանգալակին[1] ուզում է մեզ տրտմած տեսնել

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

Տանգալակին[1] ուզում է մեզ տրտմած տեսնել

 

 

            Գե՛րոնդա, ինչու՞ եմ հանկարծակի ուրախությունից տրտմության մեջ ընկնում:

            -Ուրախությունից տրտմության հանկարծակի անցումը հիմնականում թշնամուց է: Տագալակին իր չարությամբ մարդու դեմ շատ է պատերազմում, հատկապես, բնությամբ զգայունի ու կենսուրախի դեմ է պատերազմում, ով ուզում է հոգևոր կյանքով ապրել: Դա է իր գործը. ուզում է մեզ տրտմած տեսնել ու հրճվել: Սակայն ինչու՞ թշնամուն թողնենք, որ իր գործն անի: Ուրախությունը տրտմությունից առավել չէ՞: Սերը չարությունից ավելի լավ չէ՞:

            -Գե՛րոնդա, երբեմն, պատճառը չիմանալով` տրտմության մեջ եմ ընկնում:

            – Տանգալակին չի ուզում, որպեսզի որևէ մեկը ցնծա: Նա և՛ նեղվելու պատճառ ունեցողներին, և՛ նրանց, ովքեր պատճառ չունեն, տարբերակներ է գտնում նեղացնելու: Քո պարագային, կարծում եմ, թե թշնամին առիթ է փնտրում քեզ հուսահատեցնելու` ավելի ու ավելի է քեզ խճճում նուրբ թելերով: Եթե քեզ պարանով խճճեր, համենայն դեպս, կասեի, որ մի քիչ իրավացի ես, սակայն դու նուրբ թելերը հաստ պարանների նման ես տեսնում ու նեղվում: Առանց պատճառի մի տանջվիր, որովհետև սատանային ուրախություն ես տալիս, իսկ Քրիստոսին` նեղացնում: Ուզու՞մ ես Քրիստոսին նեղացնել:

            -Ո՛չ, գե՛րնոդա, բայց…

            -Ոչի՛նչ: «Դժոխքը դառնացա՛վ»[2]: Ասա` դառնացա՛վ:

            -Դառնացա՛վ:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

 

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι, τόμος Ε΄, Πάθη και αρετές, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007. 

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սուրբ Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր Սուրբ Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

[1] Սուրբ Պաիսիոսը հաճախ սատանային այսպես էր կոչում:

[2] Հատված Սուրբ Հովհան Ոսկեբերանի Զատկական ճառից: Ուղղափառ Եկեղեցում այս ճառը հանդիսավորապես ընթերցվում է Զատկական Պատարագից առաջ:

 

 

Տանգալակին[1] ուզում է մեզ տրտմած տեսնել