Պանրուտեքի կիրակի (Արտաքսման)
Ինչպես խրատում է Տրիոդիոնը, մարդուն տրված առաջին պատվիրանը պահքի մասին էր, որն արգելում էր ճաշակել բարու և չարի գիտության ծառից: Նախաստեղծները չպահեցին այդ պատվիրանը և դրախտից արտաքսվեցին: Նրանց փոխարեն, պատվիրանին հնազանդություն ցուցաբերելով, քառասուն օր պահք պահեց նույն ինքն Աստված` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Ուստի, մեր նախահոր` պահքի խախտման պատճառով կորցրած երանությունը կարող ենք վերագտնել պահեցողության շնորհիվ. «Քանի որ պահք չպահեցինք, դրա համար էլ դրախտից արտաքսվեցինք: Ուրեմն պահք պահենք, որպեսզի նորից դրախտ մտնենք» (սբ. Բարսեղ Մեծ):
Այս կիրակի կոչվում է նաև «Ներման», քանի որ երեկոյան ժամերգությանը հոգևորականներն ու ժողովուրդը ներողություն են հայցում Տիրոջից ու միմյանցից, և այդպես` ներելով ու ներվելով, ոտնակոխում են Մեծի Պահոց երկնագնաց շրջանը: