/ Եկեղեցական տոներ / Մեծ Պահքի հինգերորդ կիրակին նվիրված է սբ. Մարիամ Եգիպտացուն

Մեծ Պահքի հինգերորդ կիրակին նվիրված է սբ. Մարիամ Եգիպտացուն

Մեծ Պահքի հինգերորդ կիրակին նվիրված է սբ. Մարիամ Եգիպտացուն

Առաքելական թուղթ. Եբր. 9, 11-14:

Ավետարան. Մարկ. 10, 32-45:

Այս կիրակի Ուղղափառ Եկեղեցին նշում է սբ. Մարիամ Եգիպտացու[1] հիշատակը. այն նշվում է նաև ապրիլի 1-ին: Եկեղեցու Մեծ Ժամագրքում գրված է, որ «Քանի որ մոտենում ենք սուրբ Պահքի ավարտին, սահմանվել է, որ սրբուհին այսօր տոնվի` ծույլերին քաջալերելու և մեղավորներին ապաշխարության համար»:

                                                                    …                                   

Սրբուհի Մարիամը կենդանի օրինակ է զղջման-ապաշխարության զորության: Չնայած որ մինչև գլուխը խրվեց մեղքի աղտի մեջ, զղջաց, ապաշխարեց դրա համար և Աստծո ողորմության Շնորհով Հերշտակների մաքրությանը հասավ:

Բոլորս կարող ենք ճեփ-ճերմակ դառնալ, հերիք է անկեղծորեն զղջանք ու ապաշխարենք: Այսօր Ուղղափառ Երկեցեցին սբ. Մարիամի համար հետևյալ շարականն է երգում. «Ո՜վ փառավորյալ Մարիամ, հեռանալով մեղքի խավարից և լուսավորվելով ապաշխարության լույսով, սիրտդ Քրիստոսին ընծայեցիր: Նա դա ընդունեց, որովհետև Նրա անբասիր ու սրբուհի Մոր բարեխոսությանը դիմեցիր …: Այդ իսկ պատճառով ո՛չ միայն ազատվեցիր քո մեղքերից, այլ նաև  Հրեշտակների հետ ցնծում ես հավիտենապես»:

 

© www.orthodoxkyanq.org

 

 

[1] Վարքը տե՛ս սույն կայքի «Վարք Սրբոց» բաժնում:

 

 

Մեծ Պահքի հինգերորդ կիրակին նվիրված է սբ. Մարիամ Եգիպտացուն