/ Խրատանի Սրբոց / Միասեռականի ապաշխարություն

Միասեռականի ապաշխարություն

Միասեռականի ապաշխարություն

(հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից)

 

Անծանոթի վկայություն. «Մի անգամ հայտնի միասեռական մի ուսանողի տեսա, ով եկել էր սբ. Պաիսիոսին տեսնելու: Նա սրբի հետ զրույցից հետո զղջաց ու ապաշխարեց, փոխեց իր կյանքը: Հետո նրան հանդիպեցի Սալոնիկում, հսկումների ժամանակ: Կանգնում էր հետնամասում մի սյունի տակ ու հորդառատ արցունք էր թափում, լուռ ու հանդարտ  արտասվում: Հիանում էի Աստծո ողորմածությամբ և մարդու ապաշխարությամբ, բայց և սրբի շնորհով, որ կարողացավ «անարգի միջից դուրս հանել պատվականը[1]»: Նրան կրկին հանդիպեցի Պանագուդայում[2]: Իր նման գայթակղված ուրիշ երիտասարդների էր բերել, որպեսզի նրանք էլ ապաշխարության գան»:

Սուրբը երիտասարդներին դիմելիս, հատկապես, շեշտում էր մարմնավոր մաքրության մասին՝ ասելով. «Գիտցեք, այն երիտասարդներն, ովքեր այսօր մաքուր են մնում, դատաստանի ժամանակ Եկեղեցու նահատակների հետ կդասվեն»:

 

Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Ιερομονάχου Ισαακ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.

Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος Μεταμόρφωσις Χαλκιδικής.

© Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1] Հմմտ. Երեմ. 15.19:

[2] Սբ. Պաիսիոսի խցի անունը:

 

 

Միասեռականի ապաշխարություն

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com