/ Խրատանի Սրբոց / Ծխելը դադարեցրեց

Ծխելը դադարեցրեց

Ծխելը դադարեցրեց

(հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից)

Բազմաթիվ են այն դեպքերը, երբ մոլի ծխողները սրբի շնորհիվ դադարեցրել են ծխելը: Սբ. Պաիսիոսի խոսքերը պարզ խորհուդներ չէին, այլ զորություն ունեին իրենց մեջ. ծխախոտից ձեռք քաշելու տրամադրություն էին ստեղծում, ու ծխելու ցանկությունը կտրվում էր: Սակայն ավելի շատ սուրբն իր աղոթքով էր օգնում:

Անծանոթի վկայություն. «Եկա՝ վանական դառնալու: Թասակ չէի կրում, որովհետև դեռ չէի կարողանում ծխախոտը դեն նետել: Այն ժամանակ օրական երկու տուփ էի ծխում: Տքնում էի, որ ծխելը թողնեմ. ծխախոտը կոտրում էի, դեն շպրտում, իսկ հաջորդ օրը գնում նորից ծխախոտ էի գտնում ու ծխում: Ամաչելով գնացի սբ. Պաիսիոսի մոտ ու նրան պատմեցի այդ մասին: Նա պատասխանեց.

-Մի՛ վախեցիր, ոտքի կկանգնես,-ու ինձ մխիթարելով՝ ուսիս էր խփում:

Առավոտյան ժամը տասն էր: Մինչև գիշեր բնավ ծխելու մասին չէի մտածում: Այդ օրվանից սրբի աղոթքներով ծխելը դադարեցրեցի ու վանական դարձա: Ինձ համար դա հրաշք էր»:

Մեկ այլ ուխտավոր է պատմում. «Այցելեցինք սրբին և նստելուն պես ծխախոտս հանեցի, որ ծխեմ: Ծխախոտն անզգայաբար վառեցի. օրական երեք տուփ էի ծխում: Սուրբը ծխախոտը բերանիցս վեցրեց ու ասաց.

-Այլևս չե՛ս ծխի, մինչև գերմանացիները թոքերը մաքրող սարքն արտադրեն:

Վանքում, որտեղ գիշերեցինք, երեք ժամ հետո հասկացա, որ չէի ծխում, բայց նաև ծխելու ցանկություն էլ այլևս չունեի: Ծխելն ամբողջությամբ դադարեցրեցի»:

 

Թարգմանությունը հունարեն բնագրից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

© Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

 

Ծխելը դադարեցրեց

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com