/ Եկեղեցական տոներ / «Տե՛ր, ոչ ոք չունեմ»

«Տե՛ր, ոչ ոք չունեմ»

«Տե՛ր, ոչ ոք չունեմ»

 

Ընթերցումներ.

Առաք.: Գործք 9. 32-42:

Ավետ.: Հովհ. 5. 1-15:

 

Բեթհեզդայի անդամալույծի բժշկումը

Սբ. Զատիկին հաջորդող չորրորդ կիրակիին Եկեղեցին հիշատակում է Երուսաղեմում անդամալույծի բժշկության հրաշքը: Քրիստոսի բոլոր հրաշքներով, որ ներկայացվում են մինչև Համբարձում, Եկեղեցին բացում է նախապատրաստության մի փուլ մինչև Մխիթարիչի գալը, այսինքն` Հոգեգալուստի մեծ օրը: Սբ. Հոգու կողմից մեր կենդանացումը հարության օրերին հենց այն է, որ մեզ բարձրացնում է աստվածային հրաշագործության միջավայր, որը չի սահմանափակվում միայն արտահերթ զարմանահրաշ դեպքերով, այլ տարածվում է ողջ կյանքի վրա:

Երուսաղեմում՝ Բեթհեզդա կոչվող ոչխարների ավազանի մոտ, տեղի է ունենում անդամալույծի բժշկության հրաշքը: Դժբախտ այս արարածը մխրճված էր մարդկային ցավի մեջ. 38 տարուց ավելի կրում էր իր հիվանդության խաչը: Մեղքն էր նրան այդ վիճակին հասցրել, ինչպես ասում է Ավետարանը (Հովհ. 5. 14): Մեղք, ըստ խորագույն իմաստի, նշանակում է հաղորդակցության-կապի ընդհատում Աստծո հետ: Անդամալույծի պարագային զարմանահրաշն այն է, որ նա համբերությամբ, հավատքով ու հույսով սպասում է իր բժշկմանը: Շատերն այդպիսի վիճակներում գտնվելով` իրենք իրենց մենության ու հուսալքության են մատնում: Իսկ սա իր անդամալուծության 38 տարիներին սովորել էր հաշտվել մարդկանց հետ ու նրանց ընդունել: Հակառակ դեպքում տակնուվրա կաներ աշխարհն` իր խնդրի մասին ազդարարելու համար: Անդամալույծի այս հավատքի նկատամբ Աստված անտարբեր չի մնում: Տեսնում ենք բացահայտ, որ Քրիստոս Իր փրկչական խոսքով պատասխան է տալիս. «…վերցրու՛ քո մահիճը և գնա՛» (Հովհ. 5. 8):

Բժշկումը

Քրիստոս հրաշագործելով անդամալույծին բժշկեց: Նրան նախապես ներելով` հեռացրեց հիվանդության պատճառը, որ մեղքն էր: Մեղքի մեջ գտնվող մարդը միայն իր ուժերին է վստահում ու ինքն իրեն` Աստծուն իր կյանքից վտարելով: Այդպես է զգում, երբ իր կյանքում, սովորաբար, դժվարությունների ու փորձությունների չի դիմագրավում և նյութական բարեկեցությունը գերագույն արժեք է համարում: Հենց այս հոգեվիճակում էր գտնվում անդամալույծը` Քրիստոսի կողմից իր բժշկումից հետո: Այսինքն` մոռանալ Աստծուն և, հատկապես, առողջ զգալով՝ իր կարողություններն օգտագործում էր հակառակ Նրա սիրո:

Դրա համար էլ Քրիստոս, որպեսզի արդեն իսկ բժշկված անդամալույծի ուշադրությունը կենտրոնացնի հիմանահարցի վրա, նրան մատնացույց է անում` ասելով հետևյալը. «Ահավասիկ առողջացար, այլևս մի մեղանչիր, որպեսզի ավելի չար բան չպատահի քեզ» (Հովհ. 5. 14): Ավանդությունն, անշուշտ, ասում է, որ ավելի վատը կատարվեց: Նա այնքան շատ ապավինեց իր ֆիզիկական ուժին, ինչը Քրիստոս նրան հրաշքով շնորհեց, որ իր բժշկված ձեռքերը օգտագործեց, որ Տիրոջն ապտակի: Խոսքն Աննա քահանայապետի ծառայի մասին է, ով ապատակեց Տիրոջը՝ Նրա դատավարության ժամանակ: Դրա համար էլ Քրիստոս, որ մինչ այդ պահը լռում էր, այս պարագային նրան ասաց. «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթե լավ` ինձ ինչու՞ ես խփում» (Հովհ. 18. 23):

Քրիստոս Տերն անդամալույծի զարմանահրաշ բժշկմամբ մեզ բացահայտում է, որ մարդ արարածի գոյության բնական վիճակը կայանում է նրա` Աստծո հետ անձնական հաղորդակցության մեջ: Մարդը կոչված է ընդգրկվելու սիրո այս հաղորդակցության մեջ, ինչը նրան բարձրացնում է իսկական մի գոյավիճակի իր ամբողջ վեհությամբ, որ զարդարում է իր` «ըստ Աստծո պատկերի» արաչագործվելը: Ուղղափառ հավատքի ու սիրո ճանապարհն է, որ առաջնորդում է այս հաղորդակցությանը, որ մարդու գոյությունը չի սահմանափակում մի անպտուղ կենսաբանական շրջագծում, այլ այն առաջնորդում է դեպի աստվածացման բարձունքներ:   

 

 

© www.orthodoxkyanq.org

 

 

«Տե՛ր, ոչ ոք չունեմ»

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com