/ Ծերերի խրատներ / Գովասանքին փորձություն է հաջորդում

Գովասանքին փորձություն է հաջորդում

 Գովասանքին փորձություն է հաջորդում

 

Մի անգամ առատ ձյուն տեղաց: Մի վանքի բակում ձյան բարձրությունը մեկուկես մետրի էր հասել: Լուսարարը չէր կարողանում եկեղեցի գնալ: Այդ ժանանակ վերցնում է թին ու միջանցք բացում: Մեկ ժամից ավելի աշխատում էր: Երբ վանահայրը դա տեսավ, ուրախացավ և նրա ուսին խփելով՝ ասաց. «Կեցցե՛ս»: Լուսարարը, կարծես, նախազգալով՝ գովասանքից չհանգստացավ և վախեցավ, որ հանկարծ փորձություն չհաջորդի: Եվ, իսկապես, հաջորդեց:

Հաջորդ օրը գնաց, որ վանահորը մի բան ասի, սակայն նա զայրացած նրան վռնդեց. «Հեռացի´ր այստեղից, խո՛զ, ավանա՛կ» և նմանատիպ խոսքեր, իսկ լուսարարը ծպտուն չհանեց:

Ժամերգության ժամանակ երկուսն էլ նույն դասում էին նստած, և լուսարարը նկատում է վանահորը խորնարհված գլխով: Նա վանահոր համար համրիչ էր քաշում և իր մեջ հավատում էր, որ դա պատահեց, որպեսզի վանահայրն իրեն փորձի: Այդժամ գնաց ու վանահորն ասաց. «Օրհնի´ր, Ծե՛ր, ների´ր ինձ, եթե նեղված ես ինձանից, առաջդ խոնարհվեմ (գետնատարած երկրպագեմ) որքան ուզում ես: Ոչինչ չունեմ: Ների´ր ինձ, որ ավելի ազատ զգամ»: Ծերը պատասխանեց, որ ոչինչ չկա, և այդպես անմեղ ու խորնարհ վանականը խաղաղվեց: Նրա սերը նրան մեղմեց, որ ավելի շատ Ծերի մասին մտածի, որ գուցե նեղսրտած լինի, թեև ինքն էլ չպատասխանեց ու չդատեց վանահորը:

 

Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոմինոս Մայիլյանի:

Աղբյուր. Από την ασκητική και ησυχαστική αγιορείτικη παράδοση, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Άγιος Ιωάννης Πρόδρομος» Μεταμόρφωση Χαλκιδικής, Άγιον Όρος 2011.

 

 

Գովասանքին փորձություն է հաջորդում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com